Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը լայնածավալ արշավ է սկսում վրացական ընկերությունների հետ
Ի նշան ուկրաինացի ժողովրդի համերաշխության՝ Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը լայնածավալ արշավ է սկսում վրացական ընկերությունների հետ։
Այսօրվանից վրացական ընկերությունները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը հասցնել Գործակալության գրասենյակ, որը գործակալությունը աստիճանաբար կբաժանի Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին, ինչպես նաև կուղարկի Ուկրաինա։
Գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելիի խոսքով՝ ավելի քան 20 ընկերություններ արդեն հասցրել են իրենց արտադրանքը գործակալություն, սակայն, ինչպես պարզաբանում է Խիդուրելին, գործակալությունը մշտական կապի մեջ է տեղական ընկերությունների հետ, և նրանց մեծ մասը պատրաստ է օգնել։
Ինչ վերաբերում է ուղղակի ապրանքներին, ապա խոսքը սննդի և խմիչքի մասին է, ինչպես նաև հագուստի, չփչացող ապրանքների, ամենօրյա օգտագործման և հիգիենայի պարագաների մասին։