Վրաստանի կառավարության համար առաջնահերթ է երկիրը դարձնել տրանսպորտային և լոգիստիկ հաբ. Գիորգի Գախարիա
Վրաստանի կառավարությունը ողջունում է Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակներում երկիրը ստացել է զգալի ֆինանսավորում,-այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է Հարավային Կովկասում համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն, Սեբաստիան Մոլինեուի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության ղեկավարն ընդգծել է համաշխարհային բանկի աջակցությունը, ինչը հնարավորություն է տվել էապես բարելավել երկրում ենթակառուցվածքները, ինչպես նաև իրականացնել կարևոր նախագծեր էներգետիկայի, գյուղատնտեսության և տարածաշրջանային և համայնքային զարգացման ոլորտում: Վարչապետի խոսքով, Վրաստանի կառավարության առաջնահերթությունը երկիրը տրանսպորտային և լոգիստիկ հաբ դարձնելն է, հետևաբար, մեծ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային նախագծերին:
Վարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը 2019-2022 թվականների գործընկերության շրջանակներում: