Վրաստանի կառավարության որոշման մեջ փոփոխություններ են մտցվել «Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին»
Վրաստանի կաառավարության որոշման մեջ փոփոխություններ են մտցվել «Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին»:
Ըստ փոփոխությունների, հունիսի 8-ից թույլատրելի է դառնում բոլոր տիպի տնտեսական գործունեությունը՝ բացառությամբ սպորտային, մշակութային և ժամանցային միջոցառումների կազմակերպման/անցկացման:
Ըստ կառավարության որոշման, հունիսի 8-ից թույլատրելի է դառնում միջքաղաքային ուղևորափոխադրումը՝ M2 և M3 կատեգորիայի ավտոտրանսպորտով:
«Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին» Վրաստանի կաառավարության որոշումը հրապարակվել է հունիսի 2-ին: