Վրաստանի իշխանությունները անում են հնարավորինս, որ Վրաստանի դրոշը մոտ ապագայում հայտնվի ՆԱՏՕ-ում և Եվրոմիությունում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի դրոշը ներկայացնում է պետության և հասարակության պատմական ճանապարհը, այն արժեքները, որոնց դարերի ընթացքում հենվել է մեր ժողովուրդը և ինչը միավորում էր մեզ եվրոպական ընտանիքի հետ,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Վրաստանի պետական դրոշի օրվա առթիվ օրենսդրական մարմնում կայացած տոնական ընդունելության ժամանակ:
«Անկախություն ձեռք բերելուց հետո սկսվել է աշխատանքը այս և այլ պետական խորհրդանիշների վերականգնման ուղղությամբ: Շատ բարդ աշխատանքներ են տարվել այն բանի համար, որ հաստատվեր թե ինչպիսի դրոշ ուներ վրաց պետությունը պատմական ժամանակաշրջաններից, թե ինչպես էին ճանաչում մեր երկրին հնագույն քարտզների վրա: Այս հետազոտությունների հիման վրա 1999 թվականին Վրաստանի խորհրդարանը ընդունել է որոշում պետական ատրիբուտիկայի փոփոխման վերաբերյալ և դրա հիման վրա, 2004 թվականի հունվարի 14-ը հայտարարվել է պետական դրոշի օր: Վրաստանի դրոշը ներկայացնում է պետության և հասարակության պատմական ճանապարհը, այն արժեքները, որոնց դարերի ընթացքում հենվել է մեր ժողովուրդը և ինչը միավորում էր մեզ եվրոպական ընտանիքի հետ»,-ասել է Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները անում են հնարավորինս, որ Վրաստանի դրոշը մոտ ապագայում հայտնվի ՆԱՏՕ-ում և Եվրոմիությունում:
Հեղինակ -
Edgar Barsegyan