Թբիլիսիում, Ազատության հրապարակում Առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը Վրաստանի հիմնը կատարել է օպերային երգչուհի Նինո Մաչաիձեն:
Կայացել է նորակոչիկների երդմնակալության տոնական արարողությունը:
Զինվորական երդում է տվել 366 զինծառայող և 123 նորակոչիկ:
Առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ երդմնակալության արարողություն է անցկացվել միաժամանակ 6 վայրում. Թբիլիսի, Շինդիսի, Վարձիա, Կոջորի, Բաթումի և Գելաթի: