Վրաստանի հետ չեղարկված ավիաչվերթների հետևանքով ռուսական ավիաընկերությունները կրել են միլիոնավոր ռուբլու վնաս, նրանք պահանջում են փոխհատուցում
Վրաստանի հետ չեղարկված ավիաչվերթների հետևանքով ռուսական ավիաընկերությունները կրել են միլիոնավոր ռուբլիի վնաս: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գրավոր դիմել է տրանսպորտի նախարարությանը, սահմանել ժամկետը, թե ընկերությունը երբ կկարողանա Վրաստանի հետ դադարեցված ավիաչվերթների պատճառով ստանալ փոխհատուցում: «Կոմերսանտ» հրատարակությունը գրում է, որ «Պոբեդան» կրել է մոտ 500 միլիոն ռուբլու վնաս:
Նախքան ավիաչվերթների դադարեցումը Բաթումիի և Թբիլիսիի ուղղությամբ ավիաչվերթներ էին իրականացնում «Պոբեդա», «Աերոֆլոտ», «Էս7», «Ուրալյալ ավիաուղիներ», «Ռեդ վինգս» և «Սմարտավիա» ընկերությունները: Ինչպես հայտարարում են «Էս7» ընկերությունում, այն կրել է մոտ 600 միլիոն ռուբլու վնաս:
Ռուսաստանը Վրաստանի հետ ավիաչվերթները դադարեցրել էր հուլիսի 8-ին, այն բանից հետո, երբ Թբիլիսիում բողոքել էին Վրաստանում Ռուսաստանի դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կողմից խորհրդարանի խոսնակի բազկաթոռին նստելու դեմ: Միջադեպին Թբիլիսիում հետևեցին բողոքի ցույցեր և խորհրդարանի նախագահի հրաժարականը: