Վրաստանի հետ անցկացվելիք խաղում Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա օգնել իր թիմին
Հայաստանի հավաքականի առաջատար և «Ռոմայի» լեգիոներ Հենրիխ Մխիթարյանն իր թիմին չի կարողանա օգնել Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղերում,- տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերի պաշտոնական էջը:
«Ռոմայում» կորոնավիրուսի պայթյուն է և վարակված է հինգ ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանն իրեն լավ է զգում, կորոնավիրուս չունի, սակայն կարանտինում է գտնվում: Հայկական կողմի որոշմամբ, «Ռոմայի» լեգիոներին չեն կանչել, որպեսզի հավաքականի այլ խաղացողներին պաշտպանեն վտանգից:
Հիշեցնենք, որ Վրաստան-Հայաստան խաղն անցկացվելու է նոյեմբերի 15-ին, Թբիլիսիում և հանդիպումն ուղիղ կհեռարձակվի Վրաստանի Առաջին ալիքով: