Վրաստանի հավաքականին երկրպագուները դիմավորել են մարզադաշտի մուտքի մոտ
Ազգերի լիգայի կեսաեզրափակիչ փուլը Վրաստանի և Բելառուսի հավաքականների միջև կանցնի առանց երկրպագուների:
Վրաստանում տիրող համաճարակային վիճակի պատճառով, երկրպագուների ներկայությունը նպատակահարմար չի գտնվել, սակայն վրաց երկրպագուները Վրաստանի հավաքականին միայն չեն թողել:
Ֆուտբոլի ազգային հավաքականին մարզադաշտ մտնելուց առաջ դիմավորել են վրաց սպորտի երկրպագուները և ոգևորել հրավառություններով ու բացականչություններով:
Վրաստանի հավաքականը Բելառուսին կհանդիպի Թբիլիսիում, հոկտեմբերի 8-ին, Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո արենայում» – խաղը կմեկնարկի 20:00-ին:
Խաղն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Վրաստանի Առաջին ալիքով: