Վրաստանի հավաքականի երկրպագուները պատրաստվում են երկրորդ տուրի հանդիպմանը, որն այսօր ազգային հավաքականը կանցկացնի Չեխիայի հետ։
Համբուրգի Վոլկսպարկստադիոն մարզադաշտում հանդիպումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 17:00-ին:
Մինչ այդ երկրպագուները երթով շարժվել են դեպի Համբուրգի մարզադաշտ ու խաղից առաջ բացականչություններով ու երգերով ուրախացրել վրացի ֆուտբոլիստներին։