Վրաստանի հավաքականը սկսել է պատրաստությունը Լատվիայի հետ հանդիպմանը
Վրաստանի հավաքականը սկսել է պատրաստությունը Լատվիայի հետ հանդիպմանը

Ազգերի գավաթի շրջանակներում Ղազախստանի նկատմամբ (2:0) հաղթանակից հետո, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերադարձել է Թբիլիսի և պատրաստվում է մրցաշարի երկրորդ հանդիպման համար:

Վլադիմիր Վայսը «Զեստափոնիի» Թբիլիսիի ծովի տարածքում գտնվող բազայում հավաքականին մարզել է ոչ լրիվ կազմով: Մարզմանը մասնակցել են միայն այն ֆուտբոլիստները, որոնք չեն խաղացել Ղազախստանի հետ, կամ խաղադաշտ են մտել փոխարինմամբ: Հիմնական կազմի ֆուտբոլիստները անց են կացրել վերականգնողական պարապմունք:

Երկրպագուները հանդիպմանը ներկա գտնվելու համար տոմսերը հնարավորություն ունեն գնել  www.tkt.ge կայքէջում կամ Դինամո արենայի տոմսարկղերում:

Վրաստան – Լատվիա հանդիպումը սեպտեմբերի 9-ին սկսվելու է ժամը 20:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է առաջին ալիքը: