Վրաստանի հավաքականը Պոդգորիցայում համոզիչ հաղթանակ տարավ Մոնտենեգրոյի նկատմամբ #1TVSPORT
Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնելուց առաջ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Պոդգորիցայում ստուգողական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի հավաքականի հետ։ «Խաչակիրները» համոզիչ խաղացին և հաղթեցին 3:1 հաշվով։
Մեր ընտրանու գլխավոր մարզիչը երկու փոփոխություն է կատարել մարտի 26-ին Հունաստանի դեմ խաղացած թիմի համեմատ։ Անհատապես մարզվող Սաբա Կվիրկվելիայի փոխարեն կազմում է հայտնվել Գիորգի Գվելեսիանին, իսկ Բուդու Զիվզիվաձեին փոխարինել է Լիգա 1-ի ակնառու հարձակվող Գիորգի Միքաուտաձեն։
Վրաստանի հավաքականը հիանալի անցկացրեց հանդիպումը և ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր. 10-րդ րոպեին Գիորգի Միքաուտաձեի հարվածը վերցրեց դարպասապահը, որից հետո թույլ չտվեց գոլ խփի Գիորգի Գվելեսիանին։ Բայց դրան հաջորդեց Գիորգի Չակվետաձեի կատարած անկյունայինը, Գվելեսիանին փոխեց գնդակի ուղղությունը, իսկ Օթար Կիտեիշվիլին բացվեց դարպասի դիմաց ու մոտ տարածությունից դիպուկ հարվածով բացեց հաշիվը՝ 0:1:
15-րդ րոպեին Վրաստանի հավաքականը գոլ խփելու եւ առավելությունը մեծացնելու իրական հնարավորություն ուներ։ Գիորգի Չակվետաձեն Խվիչա Կվարացխելիային դեմ առ դեմ թողեց դարպասապահի հետ, սակայն պաշտպանին հաջողվեց խլել գնդակը ու փրկել դաշտի տերերին ակնհայտ գոլից։
34-րդ րոպեին մենք խփեցինք երկրորդ գոլը. Կվարացխելիան հիանալի փոխանցումով դարպասապահի հետ դեմ առ դեմ թողեց Միքաուտաձեին, իսկ «Մեց»-ի հարձակվողը տարբերությունը հասցրեց երկուսի։
Ընդմիջումից հետո Մոնտենեգրոյի կազմում խաղադաշտ դուրս եկավ Ստևան Յովետիչը և տանտերերն ավելի մեծ ուժով գրոհեցին: Սակայն մենք իրական գոլային պահ ստեղծեցինք՝ 55-րդ րոպեին Կվարացխելիան փախավ երկու պաշտպաններից ու դեմ առ դեմ մնաց դարպասապահի հետ, սակայն այս անգամ էլ չկարողացավ գրավել դարպասը։ 66-րդ րոպեին Յովետիչը «պատ» խաղարկեց Ստեֆան Մուգոսայի հետ ու տուգանայինի մոտից դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։
«Խաչակիրները» իրական հնարավորություն ունեին վերականգնելու երկու գնդակի տարբերությունը 70-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած Սանդրո Ալթունաշվիլին աջ եզրից գեղեցիկ փոխանցումով դեմ առ դեմ թողեց Միքաուտաձեին դարպասապահի հետ, սակայն Ժորժին խանգարեց դուբլի հեղինակ դառնալ տանտերերի դարպասապահը:
Սակայն 84-րդ րոպեին վրացիները այնուամենայնիվ գրավեցին մրցակցի դարպասը: Գրոհը զարգացրեցին փոխարինման դուրս եկած խաղացողները, և ամեն ինչ սկսվեց Անզոր Մեքվաբիշվիլիի հիանալի փոխանցումից, երկու պաշտպանների միջև գրոհը շարունակեց Զուրիկո Դավիթաշվիլին, ով մտավ տուգանային հրապարակ և տապալվեց պաշտպանի կողմից, սակայն գնդակը հասավ Բուդու Զիվզիվաձեին, ով իր ութերորդ գոլը խփեց Վրաստանի հավաքականի կազմում և գրանցեց վերջնական հաշիվը՝ 3:1:
Մոնտենեգրո – Վրաստան 1:3
Ընկերական հանդիպում. հունիսի 9. «Պոդ Գորիցոմ» մարզադաշտ
Գոլերը. 0:1 Կիտեիշվիլի (13. Գվելեսիանիի փոխանցում), 0:2 Միքաուտաձե (34. Կվարացխելիայի փոխանցում), 1:2 Յովետիչ (66. Մուգոսայի փոխանցում), 1:3 Զիվզիվաձե (84. Դավիթաշվիլի փոխանցում)
Վրաստանի հավաքական՝ Մամարդաշվիլի – Կաշիա, Դվալի, Գվելեսանի – Կակաբաձե, Շենգելիա – Կոչորաշվիլի, Կիտեյշվիլի, Չակվետաձե – Կվարացխելիա, Միկուտաձե: