Վրաստանի հավաքականը Հունաստանի մոտ պարտվեց վերջին վարկյանին 85-86 (տեսանյութ)
Թբիլիսիի սպորտի պալատում ավարտվել է աշխարհի առաջնության երկրորդ ընտրական փուլի հանդիպումը, որտեղ Վրաստանի ազգային հավաքականը ընդունել է Հունաստանի ազգային հավաքականին և պարտվել 85-86 հաշվով:
Հանդիպումը սկսվել է վրաց բասկետբոլիստների ակտիվությամբ և առաջին քառորդը ավարտվել է մեր բասկետբոլիստների հաղանակով 30-17: Առանձնապես ակտիվ էին Դուդա Սանաձեն և Գոգա Բիթաձեն, որոնք հավաքականին բերել են 7 ական միավոր: Գիորգի Շերմադինին վաստակել է 6 միավոր, իսկ Թոռնիկե Շենգելիան 5:
Երկրորդ քառորդը նույնպես անհաջող էր հույների համար և մինչ մեծ դադարը Վրաստանի հավաքականը հաղթում էր 49-38 հաշվով:
Երկրորդ խաղակեսը ինչպես և սպասվում էր անցել է լարված պայքարում: Հույների ցանկությունը արդարացվեց և վերջին քառորդից առաջ նրանց հաջողվեց առաջ անցնել հաշվում 64-65:
Դրամատիկ էր հանդիպման վերջին րոպեն, երբ Վրաստանի հավաքականը հաղթում էր մեկ միավորով, հույները իրականացրեցին արագ գրոհ և նրանց հաջողվեց հաղթել:
Հեղինակ -
Edgar Barsegyan