Վրաստանի հավաքականը «Դինամո Արենայից» շարժվեց Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված էին երկրպագուները։
Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրանք հերթական անգամ շնորհավորել են Վրաստանի հավաքականին ու երկրպագուներին պատմական հաղթանակի կապակցությամբ։
Բացի այդ, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ համատեղ ընդունված որոշմամբ, Վրաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներին առաջադրվել են Արժանիքի շքանշանի։