Վրաստանի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունում կհանդիպի Ավստրալիայի հետ. ՈԻղիղ ռեպորտաժ Վրաստանի առաջին ալիքով #1TVSPORT
Այսօր Ճապոնիայում Վրաստանի հավաքականը Թբիլիսիի ժամանակով 11:30-ին «Օկինավա Արենայում» կհանդիպի Ավստրալիայի հետ։ Այս հանդիպման արդյունքը կորոշի, թե որ թիմը կզբաղեցնի խմբում երրորդ տեղը։ Վրաստանի առաջին ալիքը և «Ռադիո Վրաստանը» կառաջարկեն հանդիպման ուղիղ ռեպորտաժը։
Հիշեցնենք, որ Իլիաս Զուրոսի մարզած թիմն առաջին խմբային փուլում երեք խաղերից երկուսում հաղթել է, Սլովենիայից հետո զբաղեցրել է երկրորդ տեղը և դուրս եկել խմբից։ Երկրորդ փուլում Վրաստանի հավաքականը հանդիպեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Գերմանիային, ոչ պակաս ուժեղ Ավստրալիայի։ Խմբի հենց առաջին տուրում պարզվեց քառորդ եզրափակիչի մասնակիցների ինքնությունը՝ Գերմանիան հաղթեց Վրաստանին, Սլովենիան՝ Ավստրալիային, և նրանք ժամանակից շուտ նվաճեցին փլեյ-օֆֆում խաղալու իրավունք։
Վրաստանի հավաքականն այս կերպ կավարտի Ճապոնիա ուղևորությունը այնպես, ինչպես սկսեց՝ օգոստոսի 22-ին ստուգողական հանդիպում անցկացրեց Ավստրալիայի հետ, իսկ այս անգամ խմբում երրորդ տեղի համար կպայքարի նույնի դեմ։ Ավստրալացիները Օվկիանոսի հավաքականներից լավագույնն են աշխարհի առաջնությունում և ավտոմատ կերպով օլիմպիական ուղեգիր են նվաճել: Իսկ «Խաչակիրներին» հաջողվեց խաղալ օլիմպիական խաղերի որակավորման փուլում՝ դուրս գալով թոփ-16։
Հանդիպման նախօրեին երկու թիմերի մարզիչներն էլ որոշել են բասկետբոլիստներին հանգստանալու հնարավորություն տալ։ Ավստրալիան ընդհանրապես չեղարկել է մարզումը, իսկ Վրաստանի հավաքականի բասկետբոլիստները մարզվել են միայն նետումներում։
Մեր թիմում վնասվածքների պատճառով, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա խաղալ Թոռնիկե Շենգելիան ու Դուդա Սանաձեն։ Նրանք նախորդ հանդիպումն անցկացրել են ցավազրկողներով։ Միխեիլ Բերիշվիլին նույնպես վնասվածք ունի, սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասաց մարզիչ Իլիաս Զուրոսը, ամեն ինչ կորոշվի հանդիպումից առաջ՝ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո։