Վրաստանի հանրային պաշտպանը խորհրդարանին է ներկայացրել 2019 թվականի տարեկան զեկույցը
Վրաստանի հանրային պաշտպանը խորհրդարանին է ներկայացրել 2019 թվականի տարեկան զեկույցը

Վրաստանի հանրային պաշտպանը խորհրդարանին է ներկայացրել է 2019 թվականի տարեկան զեկույցը: 433 էջանոց զեկույցը վերաբերվում է Վրաստանում մարդու իրավունքներին:

Փաստաթղթում ասվում է, որ անցյալ տարի մարդու իրավունքների խախտման 6737 դեպք է ներկայացվել ՄԻՊ գրասենյակ, որից 5039-ը` ընդունելի համարվեց:

Ըստ նրանց, 2399 այցելուի տրվել է իրավաբանական խորհրդակցություն Հանրային պաշտպանի գրասենյակի Թբիլիսիի մասնաճյուղում, մինչդեռ գրասենյակի մարզային մասնաչյուղերում հեռախոսային և անձնական խորհրդատվություն է տրվել 4448 շահագրգիռ անձանց: Կայացան, նաև, 990 հանդիպում, որին մասնակցում էին բնակիչները և տեղական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հաշվի առնելով կանոնակարգը, հանրային պաշտպանը պատրաստվում է մինչև մարտի վերջ զեկուցել խորհրդարանին, մինչդեռ օրենսդիր մարմինը քննարկում է այդ փաստաթուղթը մինչև գարնանային նստաշրջանի ավարտը: