Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդն այսօր կընտրի նոր գլխավոր տնօրենին
Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը նոր գլխավոր տնօրենին այսօր կընտրի երկրորդ փուլ անցած թեկնածուներից: Քվեարկությունը կանցկացվի 15:00-ին:
Գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ հարցազրույցը հոգաբարձական խորհւորդն անցկացրել էր երեկ: Այն ուղիղ եթեր է հեռարձակվել Վրաստանի Առաջին ալիքի առցանց-հարթակներով:
Հոգաբարձական խորհրդի սեպտեմբերի 22-ի որոշմամբ, երկրորդ փուլ են անցել Թինաթին Բերձենիշվիլին, Իռմա Սոխաձեն, Խաթունա Լագազիձեն և Ալեքսանդրե Վախտանգովը: Բացի այդ, Վախտանգովը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չեղարկում է իր թեկնածությունը:
Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում հոգաբարձական խորհրդի կողմից հայտարարված բաց մրցույթն ավարտվել է սեպտեմբերի 17-ին: Մրցույթին մասնակցել է 8 թեկնածու: