Հոգաբարձական խորհուրդն ուշադիր հետևում է Վրաստանի 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրական գործընթացի լուսանաբանմանը Հանրային հեռարձակողում, ծանոթացել է համապատասխան մոնիտորինգի եզրահանգմանը և հայտարարում է.
2020 թվականի սեպտեմբերի մեկից մինչև սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ընտրական սուբյեկտների նկատմամբ ոչ օբյեկտիվ կամ անաչառ վերաբերմունքի կամ արտահայտման դեպքեր չեն արձանագրվել:
Առաջին ալիքի լրատվական թողարկումներում հասարակական և քաղաքական լուրերի լուսաբանման ժամանակ պաշտպանված են էթիկայի չափանիշները, ինչպես նաև առավելագույնս չեզոք էր լուսաբանվում ընտրական սուբյեկտների և քաղաքական կուսակցությունների ակտիվությունը: