Վրաստանի Հանրային հեռարձակողի աշխատակիցների ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահ պարոն Շալվա Պապուաշվիլիին
Վրաստանի Հանրային հեռարձակողի աշխատակիցների ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահ պարոն Շալվա Պապուաշվիլիին.
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային հեռարձակողի ֆինանսավորման մոդելը փոխելու մասին» օրինագիծն ամբողջությամբ փոխում է Հանրայինի կարգավիճակը և փաստորեն չեղարկում Հանրայինը։
Ֆինանսավորման նման կանոնը չի համապատասխանում եվրոպական որևէ հանրային հեռարձակողի ֆինանսավորման մոդելին և, ընդհակառակը, լիովին հակասում է ընդհանրապես հանրային հեռարձակողների ֆինանսավորման հիմնական սկզբունքին։
Եվրոպական հեռարձակողների միության (EBU) նախագահ Նոել Կուրանն իր եզրակացության մեջ նշել է, որ այս օրինագիծը կհանգեցնի Վրաստանի Հանրային հեռարձակման համակարգի ոչնչացմանը, և մենք լիովին կիսում ենք այս գնահատականը։
Պարոն խորհրդարանի նախագահ, ելնելով Հանրային հեռարձակողի՝ որպես ինստիտուտի առջեւ ծառացած սպառնալիքից, հեռարձակողի աշխատակիցները խնդրում են, որ մինչ օրենքի վերջնական ընդունումը հանդիպեք մեզ հետ և լսեք մեր կարծիքը։