Վրաստանի Հանրային հեռարձակողը պաշտոնապես հավատարմագրվել է Գերմանիայի առաջատար LMU համալսարանի կողմից
Վրաստանի Հանրային հեռարձակողը 2018 թվականին պաշտոնապես հավատարմագրվել է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարանի (LMU) կողմից:
Նշված համալսարանը 2016 թվականին Բրիտանիայում անցկացված հետազոտության ժամանակ Times Higher Education World University Ranking-ի արդյունքներով, եվրոպական համալսարանների քսանյակում տասներորդ հորիզոնականում է:
LMU-ի հաղորդակցությունների և մեդիա-հետազոտության դեպարտամենտը պարբերաբար հրապարակում է տարբեր ընկերությունների և ինստիտուտների ցուցակը, որոնք բավարարում են համալսարանի չափանիշները և այստեղից ելնելով, հնարավորություն է տալիս տարբեր համալսարանների ուսանողներին, համագործակցել այս ընկերությունների հետ: