Վրաստանի հանգստավայրերում գործող սրճարանների, ակումբների և հյուրանոցների սպասարկող անձնակազմը ինտենսիվ կթեստավորվի
Հանգստավայրային գոտիներում գործող սրճարանների, ակումբների և հյուրանոցների սպասարկող անձնակազմԸ ինտենսիվորեն կթեստավորվի,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ համակարգող խորհրդի նիստից հետո անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, նշված որոշումը խորհուրդը կայացրել է հանգստավայրային գոտիներում զբոսաշրջիկների թվի ավելացման պատճառով:
«Վրաստանի տուրիստական շրջաններում ավելացած է զբոսաշրջիկների թիվը, առանձնապես դա վերաբերում է Սև ծովի առափնյա գոտուն: Համապատասխանաբար, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կայացրել է որոշում, որ թիրախային խմբերին ավելանան այն անձինք, ովքեր կապ կունենան զբոսաշրջիկների հետ: Այդ խմբին է պատկանում սրճարանների ակումբների, հյուրանոցների սպասարկող անձնակազմը: Այդ մարդիկ ինտենսիվորեն կհետազոտվեն»,- հայտարարել է Խոջևանիշվիլին: