Վրաստանի համար, որի տարածքները բռնազավթված են, Ուկրաինայի ազգային միասնության օրը հատկապես կարևոր է, մենք Ուկրաինայի կողքին ենք. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի համար, որի տարածքները բռնազավթված են, Ուկրաինայի ազգային միասնության օրը հատկապես կարևոր է, մենք Ուկրաինայի կողքին ենք. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին։

Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում գրում է, որ Ուկրաինայի ազգային միասնության օրը Վրաստանի համար, որի տարածքները օկուպացված են՝ ծանր մարտահրավերների ֆոնին, հատկապես կարևոր է։

«Վրաստանի համար՝ որպես երկրի, որի տարածքները օկուպացված են, Ուկրաինայի ազգային միասնության օրը հատկապես կարևոր է ներկայիս բարդ մարտահրավերների լույսի ներքո։ Մենք Ուկրաինայի կողքին ենք»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։