Վրաստանի գյուղատնտեսության նախարարություն. Քվեմո Քարթլիում շահագործվել է 26 նոր ձեռնարկություն, վերազինվել՝ 161-ը
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, պետության ֆինանսական աջակցությամբ, «Միացյալ ագրոնախագծի» շրջանակներում, Քվեմո Քարթլիում շահագործվել է 26 նոր ձեռնարկություն, վերազինվել՝ 161-ը:
Արդի չափանիշներով հագեցած նոր ձեռնարկություններում, ընդհանուր, իրականացվել է ավելի քան 40 միլիոն լարիի ներդրում և ստեղծվել՝ 1300 աշխատատեղ:
Գերատեսչության փոխանցմամբ, 2013 թվականից մինչ օրս, պետության ֆինանսական աջակցությամբ, Վրաստանում շահագործվել է 225 նոր ձեռնարկություն: