Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր «ԹիԲիՍի բանկի» գործով Գիորգի Քադագիձեին հարցաքննելու միջնորդությամբ դիմելու է դատարանին
Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր «ԹիԲիՍի բանկի» գործով Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Գիորգի Քադագիձեին հարցաքննելու միջնորդությամբ դիմելու է դատարանին:
Քադագիձեն հրաժարվել է դատախազությունում հարցաքննվելուց: Համապատասխանաբար, Քադագիձեն «ԹիԲիՍի բանկի» գործով կհարցաքննվի դատարանում:
Հարցաքննության կոնկրետ ժամանակը դեռևս հայտնի չէ:
Գիորգի Քադագիձեն եղել է Ազգային բանկի ֆինանսական մոնիտորինգի և հսկողության ծառայության ղեկավար: