Վրաստանի գլխավոր դատախազությունը Ուկրաինային դիմելու է Գիորգի Սամուշիային Վրաստանին արտահանձնելու հարցով
Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից փոխանցված տեղեկության համաձայն, Ուկրաինայի պատշաճ մարմինների կողմից ձերբակալված է Վրաստանում հետախուզվող Գիորգի Սամուշիան,- այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության դատախազ Վլադիմիր Վեքիլիանին:
Ինչպես նշում են գերատեսչությունում, Սամուշիան մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից Էլբերդ Կոբերիձեին անօրեն ձերբակալելու մեջ:
«Էլբերդ Կոբերիձեի ազատության անօրեն խափանման և կտտանքների ենթարկելու մեղադրանքով, նույն գործով, քրեական պատասխանատվության են ենթարկել Դավիթ Ախալաիային, Գիորգի Կալանդաձեին, Մեգիս Քարդավային և Ռոման Շամաթավային:
Գիորգի Սամուշիային 2015 թվականին ձերբակալել էին ազատատության անօրեն խաթարման մեղադրանքով: Հետաքննության տեղեկությամբ, Մեգիս Քարդավային հանձնարարությամբ, Գիորգի Սամուշիան, այլ անձանց հետ, քաղաքացուն ստիպել է խոստովանել Զուգդիդիում ահաբեկչական ակտի նախապատրաստումը: Չգործած հարցանքը չխոստովանելուց հետո ձերբակալվածին ավտոմեքենայով Զուգդիդիից տեղափոխել են Թբիլիսի և կտտանքների ենթարկել ռազմական ոստիկանության դեպարտամենտում:
Քիչ անց, Գիորգի Սամուշիայի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխվել է գրավով: Դատարանի կողմից անձնագիրը առգրավելուց հետո նրան հաջողվել է փախչել Վրաստանից, սակայն Ինտերպոլի օգնությամբ կարմիր շրջաբերականով հայտարարվել է հետախուզում:
Վրաստանի և Ուկրաինայի միջև առկա համապատասխան միջազգային պայմանագրի համաձայն, Վրաստանի գլխավոր դատախազությունը համապատասխան միջազգային պայմանգրերով սահմանված ժամկետներում դիմելու է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը՝ Գիորգի Սամուշիային Վրաստանին արտահանձնելու առնչությամբ»,- հայտարարում է դատախազը:
Վրաստանի Առաջին ալիքին երեկ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում ձերբակալել են Գիորգի Սամուշիային: