Վրաստանի գլխավոր դատախազությունը Ավթանդիլ Ծերեթելիին ներկայացրել է մեղադրանք
Վրաստանի գլխավոր դատախազությունը Ավթանդիլ Ծերեթելուն ներկայացրել է մեղադրանք: Ծերեթելիին մեղադրանքի մասին որոշումը ներկայացնելու նպատակով այսօր կանչել են գլխավոր դատախազություն:
Ինչպես հայտարարել են դատախազությունում անցկացված մամլո ասուլիսին, գործը վերաբերում է անօրեն եկամուտի օրինականացմանն աջակցելու փաստին:
«Ինչպես հայտնի է հանրությանը, 2018 թվականի օգոստոսի 2-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «ԹիԲիՍի» բանկի հսկիչ խորհրդի նախագահի և տեղակալի կողմից անօրեն եկամուտն օրինականացնելու փաստով:
Հետաքննության ընթացքում, նշված քրեական գործի շրջանակներում, 2019 թվականի հուլիսի 24-ին մեղադրանք է ներկայացվել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեն:
Հանրային բարձր հետաքրքրությունից ելնելով, ցանկանում ենք տեղեկացնել, որ հետաքննության շրջանակներում ձեռքբերված ապացույցների վերլուծության արդյունքում կայացվել է ամփոփիչ որոշում խմբի այլ անդամի նկատմամբ:
Մասնավորապես, կայացվել է որոշում Ավթանդիլ Ծերեթելուն մեղադրանք ներկայացնելու մասին, նրա կողմից 16 664 000 դոլլար անօրեն եկամուտն օրինականացնելու գործին նպաստելու փաստով:
Ծերեթելիին մեղադրանքի մասին որոշումը ներկայացնելու նպատակով այսօր կանչել են գլխավոր դատախազություն»,- հայտարարել են դատախազությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի գլխավոր դատախազություն են կանչված Բադրի Ջափարիձեն և Մամուկա Խազարաձեն՝ նրանց ներկայացված մեղադրանքը ճշտելու նպատակով: