Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնին այս պահի դրությամբ առաջադրվել է 20 թեկնածու
Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնին այս պահի դրությամբ առաջադրվել է 20 թեկնածու

Գլխավոր դատախազի պաշտոնին արդարադատության նախարարությունում առաջադրել են ևս երեք թեկնածուի. Լենա Կապանաձե, Կոտե Ճիլաիա և Լևան Ձնելաձե:

Արդարադատության նախարարության տեղեկությամբ, այլ թեկնածուների նման, առաջադրումը ներբեռնվել է Դատախազային խորհրդի http://pc.gov.ge կայքէջում: Հետաքրքրված բոլոր անձանց հասանելի են առաջադրված թեկնածուների ինքնությունը, հանձնարարագիր կազմակերպությունները և այլ փաստաթղթեր:

Լենա Կապանաձեին գլխավոր դատախազի պաշտոնին է առաջադրել Վրաստանի Կանանց ազգամիջյան համակարգող խորհուրդը:

Կոտե Ճիլաիան անձամբ ինքն է իրեն առաջադրել Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնին:

Լևան Ձնելաձեի թեկնածությունն առաջադրել է Կովկասյան համալսարան ՍՊԸ-ի նախագահ Կախա Շենգելիան: