Վրաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ է ընտրվել ակադեմիկոս Ռոին Մետրևելին
Վրաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ է ընտրվել ակադեմիկոս Ռոին Մետրևելին։ Նշված պաշտոնում Մետրևելին փոխարինել է Գիորգի Կվեսիտաձեին։ Նիստը, որում աջակցել են Մետրևելիի թեկնածությանը, այսօր կայացել է Գիտությունների ակադեմիայում։
Պատմաբան, գիտնական, հասարակական գործիչ Ռոին Մետրևելին զբաղեցրել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը։
Ռոին Մետրևելին 1990-1991 թվականներին եղել է Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1991-2004 թվականներին զբաղեցրել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը։
Վրացական սովետական հանրագիտարանի հրապարակումը կապված է Ռոին Մետրևելիի անվան հետ։ Նա ավելի քան 300 գրքերի և աշխատությունների հեղինակ է։ Նրա խմբագրությամբ լույս են տեսել մոտ 100 գիրք ու աշխատություն։ Նրա ջանքերի շնորհիվ համալսարանը վերականգնեց ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը, որը կորցրել էր 1926 թվականից հետո։ Վերականգնվեց նաև համալսարանի գիտական մեծ խորհուրդը։