Վրաստանի Գինու ազգային գործակալությունը պատասխանել է «Ռոսպոտրեբնադզորի» տեղեկությանը
Վրաստանի Գինու ազգային գործակալությունը պատասխանել է «Ռոսպոտրեբնադզորի» տեղեկությանը:
Ինչպես նշված է հայտարարությունում, գինու ազգային գործակալության գործունեության կարևորագույն նպատակներից է վրացական գինու բարձր մակարդակի ապահովման աջակցությունը և դրա հսկողությունը:
«2017 թվականին, «Վազի և գինու մասին Վրաստանի օրենքում» մտցված փոփոխություններով, ընթացիկ տարվա հունվարի 1-ից պարտադիր համտեսման են ենթարկվել բոլոր կատեգորիաների արտահանման գինիները:
Մինչև 2017 թվականի հունվարի մեկը համտեսվում էին միայն արտադրման վայրի անվանմամբ գինիները: Նշված փոփոխությունների նախաձեռնությունը բխում էր մասնավոր սեկտորից կողմից և նպատակը, հենց գինու որակի բարելավումն էր: Արտահանման համար նախատեսված բոլոր կատեգորիայի գինիները օրգանոլեպտիկ ստուգման նպատակով, Գինու ազգային գործակալության համտեսման հանձնաժողովը ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում համտեսման եկած 4813 նմուշից կասեցրել է 93-ը: 2017 թվականին 3440 նմուշից բացասական է գնահատվել 299-ը: Օրենսդրական փոփոխություններով արգելվել է նաև Վրաստանից լցնովի գինու արտահանումը, որպեսզի երկրի տարածքից դուրս չկեղծվի վրացական գինին:
2017 թվականին արտահանման համար վերցված և ստուգված 469 նմուշից արտահանման արգելք է ստացել 27-ը: Այսօրվա դրությամբ, ավելի քան 50 երկրների միջև Ռուսաստանը կրկին մնում է վրացական գինու խոշորագույն արտահանման շուկան: Ընթացիկ տարվա վեց ամիսների տվյալներով արտահանված է 24 մլն շիշ գինի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմել է 24%:
Գինու ազգային գործակալությունում համարում են, որ որակի մասին հոգալը մշտական գործընթաց է և պատրաստ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ ինչպես մասնավոր սեկտորի, այնպես էլ համապատասխան պետական կառույցների հետ, որպեսզի արտադրված տասնյակ միլիոնավոր շշից բացարձակ մեծամասնությունը բավարարի համապատասխան չափանիշներին և պահանջներին»,- նշված է հայտարարությունում:’
«Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանի տարածք Վրաստանից ներմուծված ոգելից խմիչքի որակի առնչությամբ տարածել է հայտարարություն: Պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշված է, որ Դաշնային ծառայությունն ստուգում է Վրաստանից ներմուծված ոգելից խմիչքի որակը: «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարությամբ, 2018 թվականի առաջին կեսին ներմուծված ալկոհոլային ապրանքի որակը չի համապատասխանում Դաշնության տեխնիկական կանոնակարգին և սպառողի իրավունքի մասին գոյություն ունեցող օրենքին: Համապատասխանաբար, Դաշնային ծառայության հրամանով, Ռուսաստանի շուկա չեն թողել վրացական ալկոհոլային խմիչքը: