Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների գրանցումն ավարտվել է՝ իր թեկնածությունն է ներկայացրել միայն Լևան Կոբիաշվիլին #1TVSPORT
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններին կմասնակցի միայն մեկ թեկնածու. Իր թեկնածությունն է ներկայացրել միայն Լևան Կոբիաշվիլին, որը նշված պաշտոնում առաջադրվել է ֆեդերացիայի 29 սուբյեկտների կողմից, հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վրացական ֆուտբոլի ղեկավար մարմնի նախագահը կընտրվի փետրվարի 4-ին ՎՖՖ-ի XXXIII ընտրական համագումարում։ Ընտրված թեկնածուն նշված պաշտոնը կզբաղեցնի առաջիկա 4 տարիներին։
Համագումարի կապակցությամբ հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի կունենա գործկոմի նիստ։