Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ ընթացող բողոքի ցույցին տեղի է ունեցել ֆիզիկական բախում
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ ընթացող բողոքի ցույցին տեղի է ունեցել ֆիզիկական բախում:
Ցուցարարների հայտարարությամբ, նրանց բողոքի պատճառ է դարձել երեկվա ֆուտբոլի խաղի հետ կապված որոշումը, որ իշխանության բարձրպաշտոնյաները գտնվում էին մարզադաշտում, իսկ երկրպագուներին չի տրվել մուտք գործելու հնարավորություն:
Բախումն սկսվել է այն բանից հետո, երբ ցույցի մասնակիցները, ինչպես իրենք են ասում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին ցանկանում էին փոխանցել գիրք և կարմիր քարտ:
Շենք մուտք գործելու փորձի ժամանակ ցուցարարների և ֆեդերացիայում գտնվող անձանց միջև տեղի է ունեցել բախում:
Տեղում մոբիլիզացված էին նաև իրավապահները: