«Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին և գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին աշխատանքային այցով գտնվում են Ադրբեջանում», հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը քննարկվել են ֆեդերացիաների ապագա ծրագրերն ու համագործակցության նախագծերը։
«Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռովշան Նաջաֆի միջև կայացել է հանդիպում։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱՖՖ գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը և «Սոկար Էներջի Ջորջիա »-ի գլխավոր տնօրեն Մաիր Մամեդովը։
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԱՖՖ-ի և ՎՖՖ-ի հետագա համագործակցությունը, ինչը, ըստ նրանց, կնպաստի երկու երկրներում ֆուտբոլի զարգացմանը»,- ասված է ՎՖՖ-ի հայտարարության մեջ։