Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Բաքվում 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանին
10:03, 11.09.2019
Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ԵՎՐՈ 2021֊ի ընտրական փուլի երկրորդ հանդիպմանը հաղթանակ է տարել Բաքվում, Ադրբեջանի նկատմամբ։ Երկու հանդիպումներում հավաքելով վեց միավոր դառել է խմբի առաջատարը։
Բաքվի Դալգա արենայում կայացած հանդիպմանը հաշիվը 45+3 րոպեին բացել է Վատո Արվելաձեն։
Ադրբեջանցիները 48֊րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ Ադրբեջանցիների ավագը կոպիտ է խաղացել Նիկա Նինուայի դեմ, ինչի պատճառով ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել դաշտից։