Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր հանդիպելու է Լատվիայի հավաքականի հետ
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր հանդիպելու է Լատվիայի հավաքականի հետ

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր ազգերի լիգայի, D դիվիզյոնի երկրորդ տուրում հանդիպելու է Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը Դինամո Արենայում սկսվելու է ժամը 20:00-ին:

Ազգերի լիգայի շրջանակներում Ղազախստանի նկատմամբ (2:0) հաղթանակից հետո, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերադարձել է Թբիլիսի և պատրաստվում է մրցաշարի երկրորդ հանդիպման համար:

Վլադիմիր Վայսը «Զեստափոնիի» Թբիլիսիի ծովի տարածքում գտնվող բազայում հավաքականին մարզել է ոչ լրիվ կազմով: Մարզմանը մասնակցել են միայն այն ֆուտբոլիստները, որոնք չեն խաղացել Ղազախստանի հետ, կամ խաղադաշտ են մտել փոխարինմամբ: Հիմնական կազմի ֆուտբոլիստները անց են կացրել վերականգնողական պարապմունք:

Երկրպագուները հանդիպմանը ներկա գտնվելու համար տոմսերը հնարավորություն ունեն գնել  www.tkt.ge կայքէջում կամ Դինամո արենայի տոմսարկղերում:

Վրաստան – Լատվիա հանդիպումը ուղիղ հեռարձակվելու  է առաջին ալիքով: