Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի միջև ստորագրվել է հուշագիր
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին այլ ղեկավարների հետ պաշտոնական այցով եղել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ այցի շրջանակում գերատեսչությունների ղեկավարների միջեւ տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ։
«Կողմերը քննարկել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ֆինանսատնտեսական ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարը, իրավասության շրջանակներում ֆինանսական և այլ տեսակի հանցագործությունների կանխումը և այլն։
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում էլ ավելի կխորացվի երկկողմ համագործակցությունը Վրաստանի և Հայաստանի Հանրապետության գործընկեր գերատեսչությունների միջև ֆինանսատնտեսական ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և հետաքննության առումով:
Այցի արդյունքում ծրագրվել են հետագա կոնկրետ միջոցառումներ՝ փորձի փոխանակման և գործնականում դրա իրականացումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տարածած տեղեկատվության մեջ։