Վրաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է Ճապոնիայի առաջին փոխվարչապետին
Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն Ֆիլիպիններ այցի ժամանակ հանդիպել է Ճապոնիայի առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարարին,- այս մասին տեղեկություն է տարածել ֆինանսների նախարարության մալո ծառայությունը:
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների տարբեր կողմերը, Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ընթացող նախագծերը, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են. ենթակառուցվածք, էներգետիկա, բնապահպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն:
Ընդգծվել է այն ֆինանսական կազմակերպությունների գործունեության նշանակությունը, որոնց միջոցով Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Վրաստանին: