Վրաստանի եվրոպական ընտրությունը մեր ոչ այլընտրանքային որոշումն է, դա ոչ միայն մեր կառավարության, այլ նաև մեր ժողովրդի ընտրությունն է.Իրակլի Ղարիբաշվիլի

18:34, 09.05.2022

«Վրաստանի եվրոպական ընտրությունը մեր ոչ այլընտրանքային որոշումն է, իհարկե, դա ոչ միայն մեր կառավարության, այլ նաև մեր վրացի ժողովրդի ընտրությունն է»,- Եվրոպային նվիրված միջոցառման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ 2014 թվականին ստորագրվել է պատմական փաստաթուղթ՝ Ասոցացման համաձայնագիր, որը հանգեցրել է շատ կարևոր, գործնական շոշափելի արդյունքների։

«Մենք կրկնում ենք մեր կոչը, ես ուզում եմ կրկնել մեր համերաշխությունը Ուկրաինային, ուկրաինացի ժողովրդին և որքան մաղթում եմ որքան հնարավոր է շուտ խաղաղություն լ մեր Ուկրաինային, մեր բարեկամ պետությանը։

Վրաստանի եվրոպական ընտրությունը մեր ոչ այլընտրանքային որոշումն է, և դա, իհարկե, ոչ միայն մեր կառավարության, այլ նաև մեր վրացի ժողովրդի ընտրությունն է։

2014 թվականին մենք ստորագրեցինք պատմական փաստաթուղթը՝ Ասոցացման համաձայնագիրը և ազատ առևտրի համաձայնագիրը՝ շատ կարևոր, գործնական շոշափելի հետևանքներով, ինչպես օրինակ՝ առանց վիզայի ռեժիմի ներդրումը։ Ինչպես գիտեք, մարտին մենք արդեն պաշտոնապես ներկայացրել ենք ԵՄ անդամակցության մեր դիմումը։

Ուզում եմ նաև նշել, որ, իհարկե, Ուկրաինայում պատերազմի ավարտը մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Կրկնում եմ՝ իհարկե, սա մարտահրավեր է ողջ Եվրոպայի համար, ողջ Եվրոպայի անվտանգության համար, և իհարկե, պատերազմի հետևանքները կորոշեն առաջիկա օրերը ողջ աշխարհի, այդ թվում՝ մեզ, Վրաստանի համար։

Ուստի շատ կարևոր է, թե ժամանակակից աշխարհն ինչպես կարձագանքի այս մարտահրավերին, որն այսօր ծառացած է Եվրոպային։ Մեզ՝ վրացիներիս, Եվրոպայի հետ միավորում են մեր ընդհանուր արժեքները, արժեքները, դրանք այն արժեքներն են, որոնք հիմնարար են և որոնցից մենք երբեք չենք շեղվի։ Կեցցե միացյալ Վրաստանը և ողջ Եվրոպան»,- ասել է վարչապետը։

Նմանատիպ