Վրաստանի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ՝ համատեղ հռչակագիրը, որի համաձայն երկու երկրների հարաբերությունները բարձրանում են ռազմավարական գործընկերության մակարդակի, ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկատ Միրզիյոևը։
«Երկու երկրների կառավարությունների անդամների ընդլայնված ձևաչափով բանակցություններից հետո Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել են նաև հուշագրեր տնտեսության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության, ֆինանսական, մաքսային, կրթության, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին»,— ասված է տեղեկատվության մեջ։