Վրաստանի և Թուրքիայի տարածքով Իտալիան սկսել է ստանալ ադրբեջանական բնական գազ
Վրաստանի և Թուրքիայի տարածքով Իտալիան սկսել է ստանալ ադրբեջանական բնական գազ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, «Տրանս-Ադրիատիկ խողովակաշարն» արդեն անցկացնում է բնական գազը և լիարժեք գործարկվել է «Հարավային գազի միջանցքը»:
2020 թվականի դեկտեմբերի 31-ին ադրբեջանական գազի մատակարարումն սկսվեց Եվրոպայում Տրանս-Ադրիատիկ գազատարով: Ադրբեջանական մամուլը գրում է, որ պատմության մեջ առաջին անգամ, Ադրբեջանն իր բնական գազի արտահանումն եվրոպական շուկա իրականացրեց խողովակատարով: