Վրաստանի և Թուրքիայի միջև առողջապահության և բժշկական գիտությունների ոլորտներում համագործակցության հուշագիր է ստորագրվել
Վրաստանի և Թուրքիայի միջև առողջապահության և բժշկական գիտությունների ոլորտներում համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների առողջապահության նախարարներ Զուրաբ Ազարաշվիլին և Ֆահրեթին Կոջան։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ փաստաթղթի համաձայն՝ Վրաստանն ու Թուրքիան ակտիվորեն կհամագործակցեն առողջության առաջնային պահպանման, ընտանեկան բժշկության համակարգի զարգացման, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ոլորտում։
Երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն նաեւ հիվանդանոցների կառավարման համակարգերի մշակման եւ ներդրման առումով։ Բացի այդ, կողմերն աշխատելու են առողջապահության որակի, հավատարմագրման մեխանիզմների ներդրման ու վերահսկման ուղղությամբ։ Հուշագիրը նախատեսում է ռազմավարական համագործակցություն բժշկական արդյունաբերության ոլորտում։
Վրաստանի և Թուրքիայի առողջապահության նախարարները փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի համաշխարհային բժշկական կոնգրեսում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։