Վրաստանի և Սերբիայի միջև անայցագրային ռեժիմը կգործարկվի մոտ օրերին, համապատասխան վավերացման գործընթացների ավարտից հետո: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, նշված որոշման առնչությամբ Սերբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է վրաց գործընկերոջ հետ հանդիպման ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:
Վրաստանի և Սերբիայի միջև սովորական անձնագիր ունեցող անձանց համար անայցագրային ռեժիմի մասին պայմանագիրը կնքվել է Բելգրադում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ: Պայմանագիրը ստորագրել են Միխեիլ Ջանելիձեն և նրա սերբ գործընկեր Իվիցա Դաչիչը:
Ինչպես նշել են նախարարները, սա երկու երկրների հարաբերությունում կարևորագույն որոշում է, որը կնպաստի Վրաստանի և Սերբիայի միջև տնտեսական, մշակութային և միջժողովրդական կապերի ակտիվացմանը:
«Այսօր մենք ստորագրել ենք անայցագրային ռեժիմի մասին պայմանագիրը, իսկ վաղը Սերբիայի կառավարությունը բացառության տեսքով կընդունի համապատասխան որոշում և Վրաստանի քաղաքացիները, նախքան խորհրդարանական գործընթացների ավարտը հնարավորություն կունենան առանց վիզա ճամփորդել Սերբիայում, ինչպես դա ժամանակին արել է Վրաստանը՝ Սերբիայի քաղաքացիների համար: