Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները վերականգնվելու են 2020 թվականի առաջին կեսին. Ռուսական մամուլ
Ռուսական մամուլի տեղեկությամբ, Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները վերականգնվելու են 2020 թվականի առաջին կեսին: Այս մասին «Իզվեստիա» հրատարակությունը տեղեկացնում է վկայակոչելով պետական աղբյուրները:
Ռուսական հրատարակության տեղեկությամբ, Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները պետք է վերականգնվեին մինչև այս տարվա ավարտը, սակայն Վրաստանում տիրող քաղաքական վիճակը խոչընդոտեց դրան:
«Իզվեստիա»-ի հետ զրույցում անանուն պետական աղբյուրը հայտարարել է, որ չվերթների վերականանգնման համար Վրաստանում առկա վիճակը կայունացել է, սակայն դեռևս անվտանգության համար անհրաժեշտ մակարդակը չկա, քանի որ Վրաստանում մինչ այժմ շարունակվում են բողոքի ցույցերը:
Բացի այդ- հրատարակությունը գրում է, որ նշված հարցի առնչությամբ Ռուսաստանը Վրաստանի հետ որևէ տիպի բանակցություն չի վարում և չվերթների վերականագնման որոշումը կայացնելու է ինքնուրույն: