Հունգարական ավիաընկերություն Wizz air-ն այսօր Ռումինիայից Վրաստանի ուղղությամբ կկատարի իր առաջին պարբերաբար թռիչքը։
Առաջին թռիչքը Բուխարեստի միջազգային օդանավակայանից վայրէջք կկատարի Քութաիսիի 16։30-ին։ Բուխարեստ-Քութաիսի ուղղությամբ թռիչքները կիրականացվի շաբաթը երեք անգամ – երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ՍՊԸ «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Քեթևան Ալեքսիձեի հայտարարությամբ, Ռումինիան 14-րդ երկիրն է և 20-րդ ուղղույթունը, որը Քութաիսիի միջազգային օդանավակայանից ավիաընկերություն Wizz air-ը կիրականացնի։
«Այսօրվանից սկսվում է Վրաստան-Ռումինիա ավիաչվերթները։ Սա այս երկու երկրների դեռ առաջին ուղղիղ ավիաչվերթն է։ Սակայն, ուզում եմ նշել, որ օգօստոսի մեկից Թբիլիսի-Բուխարեստ-Թբիլիսի պարբերաբար թռիչքներ կկատարի ավիաընկերություն TAROM-ը» , – հայտարարել է Քեթևան Ալեքսիձեն։
Նոյեմբերի 15-ից Քութաիսիի միջազգային օդանավակայանից ուղղիղ ավիաչվերթ կիրականացվի Վիեննայի ուղղությամբ։