Վրաստանի և Ռումինիայի միջև մեկնարկում են ուղիղ ավիաչվերթներ: Առաջին չվերթը Բուխարեստի միջազգային օդանավակայանից Քութաիսիի ուղղությամբ կկատարի Wizzair ավիաընկերությունը՝ հուլիսի 3-ին:
Չվերթները կլինեն շաբաթը երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Տոմսի գինն սկսվում է 74.99 լարիից (զեղչի քարտով՝ 43 լարիից) և այն արդեն հնարավոր է գնել:
Ռումինիան 14-րդ երկիրն է և 20-րդ ուղղությունը, ուր Քութաիսիի միջազգային օդանավակայանից Wizzair ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ: