Վրաստանի և Պարագվայի ԱԳ նախարարներն ստորագրել են անայցագրային ռեժիմի մասին պայմանագիրը
Վրաստանի և Պարագվայի ԱԳ նախարարներն ստորագրել են անայցագրային ռեժիմի մասին պայմանագիրը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Պարագվայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Ռիվաս Պալասիոսը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված հանդիպմանն ստորագրել են Վրաստանի և Պարագվայի սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար անայցագրային ռեժիմ սահմանելու մասին պայմանագիրը:

Ինչպես նշել են նախարարները, պայմանագիրը կնպաստի միջժողովրդական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև զբոսաշրջության և բիզնեսի զարգացմանը: Նախարարները դրական են գնահատել Վրաստան-Պարագվայ երկկողմ հարաբերությունները և երկրների միջև համագործակցությունը բազմակողմ ձևաչափը:

Նախարարները հայտնել են պատրաստակամություն, նպաստել երկրների միջև բարձր մակարդակի այցերին փոխանակմանը և բոլոր ուղղություններով հաղորդակցության ակտիվացմանը: