Վրաստանի և Լիտվայի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրվեց հուշագիր
Վրաստանի և Լիտվայի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրվեց հուշագիր

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է համագործակցություն երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջ՝ 2021-2022 թվականներին:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին, որ համագործակցելու են փաստաթղթով սահմանված ոլորտներում, ինչպիսիք են՝ արտակարգ իրավիճակների կառավարում, մասնագիտական ​​կրթություն, կիբերհանցագործության դեմ պայքար, ճանապարհային անվտանգություն և այլն: Կհամագործակցեն համատեղ նախագծերին և ծրագրերին մասնակցության, փորձի փոխանակման, աշխատանքային այցերի և դասընթացների կազմակերպման ուղղությամբ:

Հանդիպմանը նշվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները և Լիտվայի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, Եվրամիության և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման նկատմամբ:

Տեսակոնֆերանսին մասնակցում էին նաև Լիտվայի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Լևան Ղվաչլիանին և Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրյուս Կալինդրան:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: