Վրաստանի և Լիտվայի նախագահները զրուցել են համավարակի ժամանակաշրջանում էկոնոմիկայի բացման առաջիկա փուլերի, ապագա ռազմավարությունների և սոցիալ-տնտեսական ուղղությունների օգնության մասին
Վրաստանի և Լիտվայի նախագահները զրուցել են համավարակի ժամանակաշրջանում էկոնոմիկայի բացման առաջիկա փուլերի, ապագա ռազմավարությունների և սոցիալ-տնտեսական ուղղությունների օգնության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսազանգի միջոցով զրուցել է Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդայի հետ:

Նախագահները զրուցել են համավարակի ժամանակաշրջանում էկոնոմիկայի բացման առաջիկա փուլերի, ապագա ռազմավարությունների և սոցիալ-տնտեսական ուղղությունների օգնության մասին:

Լիտվայի նախագահը բարձր գնահատական է տվել կորոնավիրուսի դեմ Վրաստանի պայքարին:

Նախագահները քննարկել են նաև Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և այդ ուղղությամբ Վրաստանի առաջիկա ծրագրերը: Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը վրաց ժողովրդի կայուն ընտրությունն է:

Վրաստանի նախագահը համարում է, որ այսօր աշխարհում տիրող ճգնաժամը առավել կհզորացնի Եվրամիությանը և Վրաստանը ևս Եվրամիության հետ մերձեցման տեսանկյունից այսօր տեսնում է առավել շատ հնարավորություն:

Նախագահները զրուցել են նաև Արևելյան գործընկերության առաջիկա կոնֆերանսի մասին:

Սալոմե Զուրաբիշվիլին լիտվացի գործընկերոջ հետ զրուցել է Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակի մասին: