Վրաստանի և Լատվիայի խորհրդարանական հանձնաժողովները համագործակցության վերաբերյալ համատեղ կոմյունիկե են ստորագրել
Վրաստանի և Լատվիայի խորհրդարանական հանձնաժողովները համագործակցության վերաբերյալ համատեղ կոմյունիկե են ստորագրել

Վրաստանի խորհրդարանում կայացել է կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի և Լատվիայի Հանրապետության խորհրդարանի  կրթության, մշակույթի և գիտության հանձնաժողովի համատեղ աշխատանքային հանդիպումը։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը տեղեկություններ են լսել կրթության ոլորտում Վրաստանի և Լատվիայի միջև երկկողմ համագործակցության մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել մասնագիտական ​​կրթության ոլորտում համագործակցությանը և Էրասմուս+ ծրագրին։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Նոդար Պապուկաշվիլին, Վրաստանում Լատվիայի նախարարության և դեսպանատան ներկայացուցիչներ։ Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն ստորագրեցին։

«Մենք ստորագրել ենք համատեղ կոմյունիկեն, որով հանձնաժողովները կշարունակեն ակտիվ համագործակցությունը կրթության եւ գիտության ոլորտում։ Հուսով ենք, որ համատեղ միջոցառումների արդյունքում համագործակցությունն էլ ավելի կակտիվանա, ինչը բարձրագույն և մասնագիտական ​​դպրոցներին, ուսանողներին և ակադեմիական անձնակազմին հնարավորություն կտա մասնակցել ավելի շատ փոխանակման ծրագրերի և համատեղ նախագծերի»,- ասել է Գիվի Միքանաձեն։