Վրաստանի և Կատարի միջև ստորագրվել է ծովագնացների վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ համագործակցության հուշագիր
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Կատարի Պետության տրանսպորտի նախարար Ջասիմ բեն Սաիֆ Ահմեդ Ալ Սուլեյթը ստորագրել են Վրաստանի և Կատարի Պետության միջև փոխհամագործակցության հուշագիր՝ ծովագնացների վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ։
Ստորագրումը տեղի է ունեցել Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում։
Հուշագրի ստորագրումը կնպաստի վրացի նավաստիների աշխատանքի տեղավորմանը։
Վրաստանը ծովագնացների վկայականների ճանաչման վերաբերյալ հուշագրեր է ստորագրել աշխարհի 72 երկրների հետ, իսկ Կատարն այս համաձայնագրի ստորագրումից հետո դարձավ 73-րդ երկիրը։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։տ