Վրաստանի և Իսրայելի ներքին գործերի նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն և Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը ստորագրել են համագործակցության հուշագիր Իսրայել կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հուշագիրը կնպաստի Վրաստանի և Իսրայելի ներքին գործերի նախարարությունների միջև ոստիկանական համագործակցության ընդլայնմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ աշխատանքային փորձի փոխանակմանը և երկու երկրների միգրացիոն վարչությունների և ոստիկանական ակադեմիաների միջև համագործակցության հետագա խորացմանը։
Երկկողմ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են իրավապահ մարմինների միջև համագործակցության արդիական հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել կողմերի միջև փորձի և լավագույն փորձի փոխանակմանն ուղղված ընթացիկ և ապագա միջոցառումներին։
Հանդիպման ավարտին Գեկա Գելաձեն ընդգծել է ոստիկանության կցորդների հատուկ դերը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում։ Նախարարը շնորհակալություն հայտնեց իր իսրայելցի գործընկերոջը արդյունավետ աշխատանքային հանդիպման և հյուրընկալության համար։