Վրաստանի և Հունգարիայի արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Վրաստանի և Հունգարիայի արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Վրաստանի և Հունգարիայի արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն և Հունգարիայի արդարադատության նախարար Ջուդիթ Վարգան։

Միջոցառումն անցկացվել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված նախարարական հանդիպմանը զուգահեռ, որին մասնակցում են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմեսը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն, Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիան և եվրոպական երկրների արդարադատության նախարարները։ Վրաստանի արդարադատության նախարարն այսօր ելույթ է ունեցել նախարարների երկու նիստերում։

Ինչպես նշել է Վրաստանի արդարադատության նախարարը հունգարացի գործընկերոջ հետ հանդիպումից և հուշագրի ստորագրումից հետո, համագործակցության փաստաթղթի ստորագրումը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում երկու երկրների միջև արդարադատության ոլորտում համագործակցության համար։ Եվրամիության անդամ երկրի հետ հարաբերությունների ակտիվացումը կհեշտացնի վրացական օրենսդրությունը Եվրամիության օրենսդրության հետ ներդաշնակեցման գործընթացը։

Ռատի Բրեգաձեն գնահատել է նաև Եվրոպայի խորհրդի կազմակերպած նախարարական հանդիպումը. Նախարարի խոսքով՝ համաժողովի մասնակիցների համար շատ հետաքրքիր են Վրաստանի անչափահասների արդարադատության օրենսգիրքը և Վրաստանի առաջընթացը պրոբացիայի ոլորտում։ Վրաստանը պատրաստ է իր ձեռքբերումները կիսել եվրոպական երկրների հետ և ձեռք բերել այն փորձը, որը կա Եվրախորհրդի անդամ երկրներում վերականգնողական արդարադատության ոլորտում։

Իտալիա կատարած այցի ընթացքում Վրաստանի արդարադատության նախարարը ելույթ է ունեցել նախարարների երկու նիստերում։ Արդեն հանդիպումներ են կայացել Իտալիայի և Հունգարիայի արդարադատության նախարարների հետ, իսկ վաղը Ռատի Բրեգաձեն կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արդարադատության նախարարների հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։